Կիլիան Մբապպեի ֆենոմենալ ցուցանիշն՝ Ազգերի Լիգայի վճռորոշ փուլում

ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն գոլի հեղինակ դարձավ:

22-ամյա ֆուտբոլիստը 80-րդ րոպեին առաջ մղեց Ֆրանսիայի հավաքականին:

Այս խաղում Մբապպեն կատարեց նաև գոլային փոխանցում՝ օգնելով Կարիմ Բենզեմային:

Բելգիայի հետ մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում (3:2) Մբապպեն գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց: Այսպիսով, երկու խաղում նա 4 (2+2) միավոր ունի «գոլ + փոխանցում» համակարգում: