Ազգերի Լիգայի Իսպանիա – Ֆրանսիա եզրափակիչի մեկնարկից առաջ գլխավոր գավաթը խաղադաշտ դուրս բերեց պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Լուիս Ֆիգուն: Նա մրցանակը ցույց տվեց հանրությանը:

Խաղն անցկացվում է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:
48-ամյա Լուիշ Ֆիգուն խաղացել է «Սպորտինգում», «Ռեալում», «Բարսելոնայում», «Ինտերում» և Պորտուգալիայի հավաքականում: Իսպանիայի եւ Իտալիայի քառակի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի հաղթող, «Ոսկե գնդակի» դափնեկիր: