Իտալիայի և Բելգիայի հավաքականները հանդիպեցին Ազգերի Լիգայի 3-րդ տեղի համար խաղում, որտեղ Մանչինիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով:
Իտալացիների կազմում ավագի թեւկապով խաղադաշտ դուրս եկավ դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման:
ՊՍԺ-ի դարպասապահը 22 տարեկան, 7 ամսական և 15 օրական հասակում դարձավ ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագը Ջանի Ռիվերայի օրերից ի վեր. 1965 թվականի ապրիլի 8-ին նա Իտալիայի հավաքականի ավագն էր Լեհաստանի դեմ խաղում՝ 21 տարեկանում: