Բելգիայի հավաքականի մամուլի ծառայությունը հանրությանը տեղեկացրեց հարձակվող Ռոմելու Լուկակուի թիմի ճամբարից հեռանալու մասին: Ֆուտբոլիստի վաղաժամ հեռանալու պատճառները չեն նշվում:
Հինգշաբթի օրը Ռոմելու Լուկակուն 90 րոպե խաղադաշտում անցկացրեց Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ Ֆրանսիայի դեմ խաղում: Լուկակուն դարձավ գոլի հեղինակ, սակայն բելգիացիները պարտվեցին 2:3 հաշվով:
Կիրակի օրը Բելգիայի հավաքականն առանց Ռոմելու Լուկակուի Ազգերի Լիգայի երրորդ տեղի համար խաղում կխաղա Իտալիայի հետ: