Կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն Ֆրանսիայի հավաքականին չի օգնի Իսպանիայի ընտրանու դեմ Ազգերի Լիգայի եզրափակիչ խաղում:
GFFN-ի հաղորդմամբ՝ 26-ամյա խաղացողը վարակվել է կորոնավիրուսով:
Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 10-ին՝ Միլանում և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:
Նշենք, որ նույն օրը՝ 17:00-ին մրցաշարի 3-րդ տեղի համար խաղում հանդիպելու են Իտալիան և Բելգիան: