ԱԱ-2022.Հանսի Ֆլիկն ամփոփել է Ռումինիայի հավաքականի դեմ հաղթական խաղը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիքն ամփոփել է Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի դեմ հանդիպման արդյունքը (2:1):

«Բաց թողած գոլերը միշտ նյարդայնացնում են ինձ: Մենք մոտ էինք 11-մետրանոցի իրացման իրավունք ստանալուն, բայց մրցավարը չեղարկեց իր որոշումը: Մեզ համար հեշտ չէր համակերպվել դրան: Բայց թիմն ամեն ինչ արեց, երկրպագուները ճնշեցին մեզ: Ի վերջո, մենք արժանի էինք հաղթանակի այն թիմի նկատմամբ, որը պաշտպանվում էր շատ խորը»,- Ֆլիքի խոսքն է մեջբերում RTL-ը:

Այս հանդիպումից հետո Գերմանիան 18 միավորով զբաղեցնում է առաջին տեղը J խմբում, Ռումինիան՝ 10 միավորով չորրորդ տեղում է: Հայաստանի հավաքականն այս խմբում 12 միավորով երրորդ տեղում է: