ԱԱ-2022․ Գերմանիան կամային հաղթանակ տոնեց, հոլանդացիները հաղթեցին նվազագույն հաշվով (VIDEO)

Տեղի ունեցավ ԱԱ-2022-ի, որակավորման փուլի յոթերորդ տուրը։ J խմբում, որտեղ Հայաստանի հավաքկան նույնպես անցկացրեց իր հանդիպումը, Գերմանիան կամային հաղթանակ տոնեց Ռումինիայի նկատմամբ։

Գերմանիա – Ռումինիա 2։1 (0:1)

0:1 Յանիս Հաջի (9)

1:1 Սերժ Գնաբրի (52)

2:1 Թոմաս Մյուլլեր (81)

Խաղի տեսությունն ԱՅՍՏԵՂ

Այս հաղթանակից հետո, Գերմանիան վաստակեց 18 միավոր և վստահորեն շարունակում է գլխավորել J խումբը։

 

Նիդերլանդների հավաքականը հյուրընկալվել էր Լատվիային։ Լուի Վան Գալի թիմը նվազագույն հաղթանակ տոնեց։

Լատվիա – Նիդերլանդներ 0:1 (0:1)

0:1 Դեյվի Կլասեն (19)

Խաղի տեսությունն ԱՅՍՏԵՂ

Այս խաղից հետո Նիդերլանդների հավաքականը վաստակեց 16 միավոր և գլխավորեց G խումբը։