Ազգերի Լիգա. Հայտնի են երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումների մրցավարական կազմերը

Անգլիացի Էնթոնի Թեյլորը կսպասարկի ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի եզրափակիչ՝  Իսպանիա – Ֆրանսիա խաղը: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Միլանում (սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին):

Թեյլորի օգնականներն են լինելու իր հայրենակիցներ Գարի Բեսվիկը և Ադամ Նանը, չորրորդ մրցավարը ՝ Քրեյգ Պաուսոնը, VAR-ի վրա կաշխատի Ստյուարտ Էթվելը, VAR օգնականները կլինեն Քրիս Կավանան, Լի Բեթսը և հոլանդացի Պոլ վան Բուկելը:

Սրջան Յովանովիչի գլխավորությամբ սերբ մրցավարների թիմը կսպասարկի Իտալիայի և Բելգիայի հավաքականների միջև կայանալիք երրորդ տեղի համար հանդիպումը: Այս խաղը նույնպես կկայանա հոկտեմբերի 10-ին Թուրինում (սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00-ին):