Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ամփոփեց Բելգիայի հավաքականի դեմ Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման արդյունքը (3: 2):
«Մենք դժգոհ էինք առաջին խաղակեսից: Մենք շատ հնարավորություններ ունեինք, սակայն մրցակիցը ցույց տվեց իր վարպետությունը:
Հաշվի առնելով հանդիպման սցենարը՝ հաղթանակի հասնելու փաստը ցույց է տալիս մեր կամքի ուժը: Մենք ցանկանում էինք հասնել եզրափակիչ: Եվ մենք այնտեղ կլինենք:
Մեկ օր ավելի քիչ ժամանակ կունենանք վերականգնվելու համար»,- ասել է Դեշամը TF1-ի եթերում: