Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերան Տորեսը իր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ շրջանցեց «կարմիր ֆուրիայի» լավագույն ռմբարկուներին:
ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի երեկ կայացած կիսաեզրափակիչ խաղում «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին հաջողվեց դուբլ ձեւակերպել, ինչը բավական էր իսպանացիներին Միլանում հաղթանակը տոնել 2:1 հաշվով:
Ինչպես հայտնում է Squawka Football պորտալը, Ֆերան Տորեսն այժմ նույնքան գոլ է խփել Իսպանիայի հավաքականի կազմում, որքան իր մարզիչ Լուիս Էնրիկեն (12):