Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է իր հույզերով՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի կիսաեզրափակչում Իտալիայի ընտրանու նկատմամբ հաղթանակի (2:1) կապակցությամբ:
«Ես չեմ պատրաստվում հաճույք ստանալ հաղթանակից՝ խաղի հաջորդ օրը դիտելով վերնագրերը: Ինձ համար հետաքրքիր չեն նաև խաղի հաշվետվությունները: Այս ուղին ինձ համար չէ: Ես խորը կվերլուծեմ մեր խաղը և կփորձեմ պարզել, թե ինչի շուրջ պետք է շատ լավ աշխատենք», – Լուիս Էնրիկեի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը:
Նկատենք, որ իսպանացիներն ընդհատեցին Եվրոպայի չեմպիոնների անպարտելի ռեկորդային շարքը, որը բաղկացած էր 37 խաղից:
Ազգերի Լիգայի եզրափակչում Իսպանիային կհանդիպի Բելգիա – Ֆրանսիա զույգի հաղթողը: