Խամես Ռոդրիգեսը լուսանկար է հրապարակել Դևիդ Բեքհեմի հետ (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» եւ «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը հանդիպել է անգլիացի լեգենդար կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի հետ: Մարզիկները համատեղ լուսանկար են արել, որը կոլումբիացին տեղադրել է Instagram-ի իր էջում:

«Լեգենդ, հաճելի է հանդիպել քեզ», – նկարին կից գրել է Ռոդրիգեսը:

Հիշեցնենք, որ Ռոդրիգեսն անցած ամիս պայմանագիր կքնեց «Ալ Ռայան» ակումբի հետ: 30-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս:

https://www.instagram.com/p/CUs3X7Yj0Ik/?utm_source=ig_embed&ig_rid=d43c943d-9b89-4676-bc0a-15e4d01b66e5