Ռոմելու Լուկակու. «Ցանկանում եմ նվաճել Ազգերի Լիգայի գավաթը»

Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն կիսեց իր սպասելիքները առաջիկա հանդիպումներից:

«Ես կցանկանայի Ազգերի Լիգայի գավաթը նվաճել ազգային հավաքականիս հետ: Մենք անընդհատ ինչ-որ բան բաց ենք թողնում: Այժմ մենք պետք է մեզ լավ ցուցադրենք Ազգերի Լիգայում, որպեսզի հաջորդ տարի Մունդիալի գագաթնակետին հասնենք», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ բելգիացիների եւ ֆրանսիացիների հանդիպումը կկայանա այսօր` հոկտեմբերի 7-ին: