«Ինտերը» ֆինանսական վիճակի պատճառով կարող է վաճառել առաջատարներից մի քանիսին

«Ինտերը» շարունակում է ֆինանսական դժվարություններ ունենալ:

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ «ներաձուրիները» երկու ճանապարհ ունեն՝ ֆուտբոլիստներ վաճառել կամ բաժնետերերից որոշակի գումար ստանալ:

Հավանաբար, «Ինտերը» ստիպված կլինի գնալ առաջին ճանապարհով եւ բաժանվել առաջատարներից մեկից:

Որպես վաճառքի թեկնածուներ նշվում են Լաուտարո Մարտինեսը, Նիկոլո Բարելան, Ալեսանդրո Բաստոնին և Միլան Շկրինյարը: