Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտցելը խոսել է Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ առաջիկա խաղի մասին:
«Չի կարելի Ազգերի Լիգան համեմատել Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների հետ, չորս բարձրակարգ հավաքականներ պայքարում են դրանում հաղթանակի համար: Եթե հաղթենք, դա ձեռքբերում կլինի մեր թիմի համար: Մենք չափազանց մոտիվացված ենք, ինչպես միշտ, երբ պաշտպանում ենք երկրի պատիվը:
Ֆրանսիան մեկ ամիս առաջ հեռու էր կատարյալ լինելուց, բայց մնում է Ֆրանսիա՝ իր լավագույն խաղացողներով: Մեզ հետ խաղում անպայման կարող է իրեն ցույց տալ»,- ասել է Վիտցելը: