Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրուն հոկտեմբերին բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի ընտրական փուլի հանդիպումը ատամնաբուժական խնդիրների պատճառով, հաղորդում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է իմաստության ատամի բորբոքում: Բրազիլիայի հավաքականում Կազեմիրոյին փոխարինելու է եկել «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիզը:
Բրազիլիայի թիմը այս ամիս կանցկացնի Աշխարհի առաջնության ընտրական փուլի երեք հանդիպումներ Վենեսուելայի (հոկտեմբերի 8), Կոլումբիայի (հոկտեմբերի 11) և Ուրուգվայի (հոկտեմբերի 15) ընտրանիների հետ: Բրազիլացիներն առաջատար են Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարում, թիմը 8 խաղում տարել է 8 հաղթանակ: