ՖԻՖԱ-ն դիտարկում է ֆուտբոլում խաղից դուրս վիճակի որոշման հին ձևաչափին վերադառնալու հնարավորությունը:
Ուսումնասիրվում է մի տարբերակ, որի դեպքում խաղից դուրս դիրքը կգրանցվի միայն այն դեպքում, երբ հարձակվող խաղացողի և պաշտպանի միջև տեսանելի բաց լինի, հայտնում է Sky Sport Italia- ն:
Ներկայիս կանոնն այն է, որ հարձակվող ֆուտբոլիստը համարվում է խաղից դուրս, եթե թիմակիցը փոխանցում է կատարում, եթե նրա ձեռքերից բացի մարմնի ցանկացած հատված ավելի մոտ է դարպասային գծին, քան մրցակցի վերջին խաաղացողը, ներառյալ դարպասապահը:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկեց հաջորդ մրցաշրջանից նորամուծությունը փորձարկել մինչև 18 տարեկանների առաջնության C Սերիայում::
Ավելի վաղ հենց Իտալիայում էր, որ առաջին անգամ փորձարկվեց VAR տեխնոլոգիան: