Կուբացի Մավիս Ալվարեսը պատմել է, որ Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող և մարզիչ Դիեգո Մարադոնան ծեծել է իրեն:
Նրանք ծանոթացել են, երբ աղջիկը 16 տարեկան էր, Դիեգոն 2000-ից 2004 թվականներն ապրում էր Կուբայում:
«Դիեգոն բազմիցս ծեծել է ինձ: Մի անգամ նա ինձ հրեց մեքենայի մեջ, մազերիցս քարշ տվեց աստիճաններով:
Ես նրա դեմ որևէ բողոք չեմ ներկայացրել: Ի՞նչ կարող էի ասել: Նա ինձ բաց չէր թողնի, չնայած ես ուզում էի հեռանալ, բայց նա ինձ թույլ չտվեց:
Եվ ես չէի հավատում, որ դատարանն ու ոստիկանությունը որևէ բան կանեին: Ֆիդել Կաստրոն կօգներ նրան և թույլ չէր տա նման բան:
Մի անգամ ես նրա հետ բարում էի, որտեղ Դիեգոն ծեծկռտուք էր սարքել: Ոստիկանները տարան նրան, մյուս տղամարդուն և ինձ: Բայց, հավանաբար, ինչ-որ մեկը զանգահարել էր, քանի որ այդ ժամանակ ոստիկանը նկատողություն էր խնդրել Մարադոնային ձերբակալելու համար:
Դիեգոն ինձ բազմիցս վռնդել է իր տնից: Մի անգամ նա հարվածեց ինձ, երբ վերցրեցի հեռախոսը. Զանգահարեց նրա կինը՝ Կլաուդիա Վիլաֆագնան: Ես պատասխանեցի զանգին, քանի որ Դիեգոն միշտ ինձ ասում էր, որ նրանք այլևս միասին չեն, բաժանված են: Երբ հեռախոսը փոխանցեցի Դիեգոյին, նա այն գցեց հատակին, հարվածեց ինձ և գցեց մահճակալին»,- ասել է 37-ամյա Ալվարեսը:
Նա նաև հայտարարել է, որ Մարադոնան իրեն 16 տարեկանում թմրանյութ է տվել և ստիպել է մեծացնել կրծքերը: