Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բրայան Ռոյը դատապարտվել է՝ մեղադրվելով սպանության սպառնալիքի մեջ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է De Telegraaf-ը։
51-ամյա նախկին ֆուտբոլիստը հայտնելէ իր թվիթերյան էջում, որ քաղաքական գործիչը «շուտով գլխին կրակ կստանա»։ Արդյուքնում դատարանը դատապարտել է Ռոյին հասարակական աշխատանքներին և պայմանական ազատազրկման։ Ռոյը պետք է 80 ժամ հասարակական աշխատանք կատարի։ Եթե նա նորից հանցանք գործի երկու տարվա ընթացքում, ապա կստանա իրական ազատազրկում։
Բրայան Ռոյը հանդես է եկել Հոլանդիայի ազգաին հավաքականում 1989-1995 թվականներին։ Հավաքականի կազմում նա դարձել է ԵՎՐՈ-1992-ի բրոնզե մեդալակիր։ Ակումբային մակարդակում հանդես է եկել «Այաքսում», «Ֆոջիայում», «Նոթինգեմ Ֆորեստում» և «Հերտայում»:
