«Վեսթ Բրոմվիչի» երկրպագու Սայմոն Սիլվուդը դատապարտվել է 8 շաբաթվա ազատազրկման սոցիալական ցանցերում ռասիստական ոտնձգությունների պատճառով:
Հունվարի 26-ին 50-ամյա տղամարդը վիրավորական հաղորդագրություն է գրել «Սթոք Սիթիի» կիսապաշտպան Ռոմեն Սոյերսին, ով ժամանակ առաջ հանդես էր գալիս «Վեսթ Բրոմում»: Երկրպագուների արձագանքը պայմանավորված էր Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիից» կրած 0-5 հաշվով պարտությամբ:
Սիլվուդը 8 շաբաթ կանցկացնի բանտում: Երկրպագուն նաև Ռոմեն Սոյերսին կփոխհատուցի 500 ֆունտ ստեռլինգ:
Սա առաջին դեպքն է Մեծ Բրիտանիայում, երբ ֆուտբոլիստի նկատմամբ սոցիալական ցանցերում ռասիստական ոտնձգությունները հանգեցրին ազատազրկման:
Դատավարության ժամանակ Սիլվուդը հայտարարեց, որ ինքը պատահաբար է Սոյերսին «կապիկ» անվանել: Երկրպագուն պնդում է, որ ցանկացել է գրել ուրիշ բառ, սակայն հեռախոսի ինքնալուծման պատճառով նա այլ բառ է ուղարկել: