Իտալացի լրագրող Լորենցո Կասչինին կիսվել է «Սպարտակի» հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսի խաղով իր կարծիքով: Մոսկովյան ակումբը հաղթեց 3:2 հաշվով, կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ:
«Պրոմեսը հեռացավ Հոլանդիայից, քանի որ խնդիրներ ուներ, կապված օրենքի հետ։ Ռուսաստանում նա իր լավագույն որակները ցուցադրեց: Ռուսները նրա համար վճարեցին մոտ 9 միլիոն եվրո, ինչը նշանակում է, որ ակումբը վստահում է նրան: Վերջին խաղում նա ամբողջ Եվրոպային ապացուցեց, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է», – ասել է լրագրողը: