«Շերիֆի» դարպասապահ Գեորգիոս Ատանասիադիսը նոր ռեկորդ է գրանցել Չեմպիոնների Լիգայի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից հետո։
Ինչպես հայտնում է MisterChip-ը, Ատանասիադիսը «Ռեալի» դեմ խաղում կատարել է 11 սեյվ։ Սա լավագույն արդյունքն է Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ, որտեղ թիմը հաղթել է «Ռեալին» Մադրիդում՝ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։
Հետաքրքիր է, բայց այս ռեկորդը նախկինում պատկանել է Իգոր Ակինֆեևին և Դիդային։ Երկուսն էլ հաղթել են «Ռեալին» հյուրընկալվելիս կատարելով 8 սեյվ։ Դիդան դա արել է 2009 թվականին իսկ Ակինֆեևը՝ 2018-ին։