Ջուդ Բելինգհեմը նման ցուցանիշով առաջինն է Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ (լուսանկար)

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզը հրապարակեց թիմի մեկնարկային կազմը «Սպորտինգի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում: Հայտացուցակում իր տեղն էր գտել Ջուդ Բելինգհեմը:

Փաստն այն է, որ անգլիացին այս դեպքում կդառնա ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ 10 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների Լիգայում, հայտնում է Opta վիճակագրական պորտալը: Այսօրվա դրությամբ Բելինգհեմը 18 տարեկան և 91 օրական է: Նախորդ ռեկորդակիրը Մատեո Կովաչիչն էր, ով նման ցուցանիշի հասավ 18 տարեկան 212 օրական հասակում:

Ցանկի առաջին 5-ում են նաեւ Վինսենթ Կոմպանին, Կիլիան Մբապպեն և Սեսկ Ֆաբրեգասը:

 

https://twitter.com/OptaFranz/status/1442913905483812865?s=20