Մոլդովայի «Շերիֆի» կիսապաշտպան և ավագ Ֆրանկ Կաստանեդան կիսվել է «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի խաղից ունեցած սպասելիքներով:
«Հուսով եմ, որ մենք կկարողանանք անակնկալ մատուցել «Ռեալին», ինչպես դա արեց «Շերիֆը» «Շախտյորի» հետ խաղում (2:0): Մեր հիմնական զենքը հակագրոհներն են, պաշտպանությունից հարձակման արագ անցումը: Մենք նաև ուժեղ ենք պաշտպանությունում, մարտավարությամբ լավ պատրաստված: Մանկուց հետևել եմ «Ռեալին», իսկ Մադրիդում խաղալը արդեն երազանք է: Բայց պետք է ձգտել ավելիին: Ես շատ եմ ցանկանում գոլ խփել «Ռեալի» դեմ խաղում: Հուսով եմ, որ ինձ կհաջողվի », – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը` հղում անելով Marca-ին տված հարցազրույցին:
«Ռեալ» – «Շերիֆ» հանդիպումը կկայանա այսօր ՝ սեպտեմբերի 28 -ին, Մադրիդում: