Էրլինգ Հոլանդը Լուիս Սուարեսի որդու ծննդյան առթիվ ինքնագրով շապիկ նվիրեց (լուսանկար)

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ծննդյան նվեր է արել «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի որդուն:

Սեպտեմբերի 27-ին Լուիսի ավագ որդի Բենիամին Սուարեսը դարձավ 8 տարեկան: Հոլանդը տղային նվեր ուղարկեց իր ինքնագրով մարզաշապիկը: Բենիամինի ուրախությունը սահմաններ չուներ:

«Լավագույն ֆուտբոլիստ: Ես շատ շնորհակալ եմ ձեզ իմ որդու ծննդյան օրվա շնորհավորական շապիկի համար:

Շարունակեք քրտնաջան աշխատել: Կրկին շնորհակալություն» – շնորհակալություն հայտնեց Սուարեսը նորվեգացուն:

 

https://twitter.com/ESPNFC/status/1442821410058080261?s=20