Քաթարի կառավարությունը առաջ է բերում COVID-19-ի դեմ պատվաստման գաղափարը, որը կվերաբերվի բոլոր ֆուտբոլիստներին, որոնք կընդգրկվեն ԱԱ-2022-ին։
Արդեն հայտնի է, որ բոլորն, ովքեր կցանկանան գալ մրցաշարին, պետք է ամբողջովին պատվաստված լինեն կորոնավիրուսից։ Հաղորդվում է, որ կառավարությունը կգնի մեկ միլիոն պատվաստման դեղամիջոց։
Այս պահին Քաթարում պատվաստված են 4,6 միլիոն մարդ։ Դա բնակչության 82%-ն է։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի անցկացման ժամանակահատվածն է՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները։