ՈՒԵՖԱ-ն քվերակություն է սկսել կապված Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի համար։
Հավակնորդների ցուցակում չորս ֆուտբոլիստներ են՝
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որ դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ «Բեշիկթաշի» դեմ խաղում։
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով «Բարսելոնայի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ։
«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Հալերը, ով դարձավ պոկերի հեղինակ «Սպորտինգի» դեմ խաղում և «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն, ով հեթ-թրիկ գրանցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։