Ալեսանդրո Կոստակուրտա. «Ես ավելին էի սպասում «Բարսելոնայից»»

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Կոստակուրտան խոստովանել է, որ իրեն մեծ հիասթափություն է պատճառել Չեմպիոնների Լիգայի տնային հանդիպմանը կատալոնացիների խաղը «Բավարիայի» դեմ (0:3):

«Ես «Բարսելոնայից» ավելին էի սպասում «Կամպ Նոուում» կայացած խաղում:  Բայց նաև պետք է ասեմ, որ «Բավարիան» այս մրցաշարում առաջին խաղի հնարավոր ամենավատ հակառակորդն է:

Սա առաջին տարին չէ, որ դա նկատվում է:  Անցած մրցաշրջանում «Յուվենտուսը» հաղթեց այս մարզադաշտում, իսկ ավելի վաղ՝ ՊՍԺն, – Կոստակուրտայի խոսքերն է  մեջբերում Sky Sport Italia-ն:

Մեկնարկային խաղում կրած պարտությունից հետո «Բարսելոնան»  E խմբում վերջին տեղում է: Ռոնալդ Կումանի թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բենֆիկան»: