Պոլ Պոգբա. «Սա այն արդյունքը չէ, որը մենք սպասում էինք»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարճ մեկնաբանություն է գրել Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի՝ իր թիմի անհաջող ելույթից հետո:

Չնայած Կրիշտիանու Ռոնալդուն արագ գոլ խփեց, բայց «մանկունիանցիները» հյուրընկալվելիս պարտվեցին 1:2 հաշվով:

«Սա այն արդյունքը չէ, որը մենք սպասում էինք:  Բայց մենք կվերադառնանք», – գրել է ֆրանսիացին Instagram-ի իր էջում երեկվա խաղից հետո արված լուսանկարի տակ:

«Կարմիր սատանաները» Չեմպիոնների լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեպտեմբերի 29 –ին:  Բրիտանացիների մրցակիցը կլինի «Վիլյառեալը»: