«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բավարիայի» դեմ խաղից հետո զրուցել է լրագրողների հետ:
«Առաջին գոլն ընդունվեց ինձանից կատարած անդրադարձից հետո, երկրորդը՝ դարպասաձողից կատարած անդրադարձից հետո: Մենք արժանի չէինք պարտվել այսքան մեծ տարբերությամբ: Իմ կարծիքով, արդյունքն անարդար է: Թերևս մեր դեմ խաղաց եվրոպական ֆուտբոլի լավագույն թիմը: Մենք հասկացանք, որ դա պարզապես տեղի չունեցավ», – պաշտպանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը:
Երկրորդ փուլում Ռոնալդ Կումանի թիմը կհանդիպեն Կիևի «Դինամոյի» հետ: Խաղը կկայանա սեպտեմբերի 29-ին:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» պարտվեցին 0:3 հաշվով: