Ժերար Պիկե. «Հիմա «Բարսելոնան» այն է, ինչ կա»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է ՈւԵՖԱի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2021/2022 մրցաշրջանի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղը: Կատալոնացիները պարտվեցին 0:3 հաշվով:

«Սա վատ արդյունք է տնային հանդիպման համար:  Այնուամենայնիվ, այժմ «Բարսելոնան» այն է, ինչ կա:  Հուսով եմ, որ հետագայում կբարելավվի թիմը:  Այս տարին մեզ համար հեշտ չի լինի:

Վերջին հանդիպմանը մրցակիցներն ավելի լավն էին, բայց տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում:  Անցած մրցաշրջանում նույնպես «Չելսիին» ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, և ի՞նչ արեց:  Ֆուտբոլը շատ փոփոխական է», – պաշտպանի խոսքերն է փոխանցում Marca-ն: