«Բարսելոնայի» պաշտպանը վնասվածք է ստացել Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին խաղում «Բավարիայի» (0-3) դեմ խաղում:

32-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում, սակայն 74-րդ րոպեին նրան փոխարինեց Ալեխանդրո Բալդեն:

Ինչպես նշում է Marca-ն, Ալբան ցավ է զգացել աջ ոտքի հետևի հատվածում և սեպտեմբերի 15-ին բուժզննում կանցնի: