Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում «Յանգ Բոյզը» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» (2:1):
Մանկունյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսեց մեկնարկային կազմում: 36-ամյա պորտուգալացու համար հանդիպումը 177-րդն էր Չեմպիոնների լիգայում: Ռոնալդուն կրկնեց Իկեր Կասիլյասի ռեկորդը անցկացրած հանդիպումների քանակով:
Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպումներ ունեցող ֆուտբոլիստների ցուցակի երրորդ տեղը զբաղեցնում է Չավին (151), չորրորդը՝ Լիոնել Մեսսին (149), հինգերորդը՝ Ռաուլը (142):
https://twitter.com/OptaJoe/status/1437807633780641802?s=20