Ֆաբիո Կապպելոն կիսվել է իր սպասելիքներով՝ կապված Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Չելսի» – «Զենիթ» հանդիպման հետ:
Ռուսաստանի հավաքականի նախկին մարզչի խոսքերով, Սանկտ Պետերբուրգի թիմին սպասվում է չափազանց դժվարին ուղևորություն դեպի «Սթեմֆորդ Բրիջ»՝ եվրոպական հեղինակավոր գավաթի գործող գավաթակրին այցելելու համար:
«Ես դիտել եմ «Չելսիի» վերջին խաղը Պրեմիեր Լիգայում: Նրանք իսկապես ուժեղ են: Այստեղ «Զենիթը» շանս չունի: Դժվար է գոլ խփել «Չելսիի» դարպասը», – ասել է Ֆաբիո Կապպելոն Sport Express-ի հետ զրույցում: