«Բարսելոնան» ակումբի սոցիալական ցանցերում հրապարակել է «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի հանդիպման հայտացուցակը:
Ֆուտբոլիստների մի ամբողջ խումբ բաց կթողնի հանդիպումը, այդ թվում՝ Բրեյթվեյթը, Ֆատին և Դեմբելեն: Բայց Սերխի Ռոբերտոն և Դեստը ապաքինվել են և վերադարձել ընդհանուր խումբ:
«Բարսելոնա» – «Բավարիա» հանդիպումը կկայանա երեքշաբթի, սկիզբը՝ 23:00 –ին (Երևանի ժամանակով):