Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում Լոնդոնի «Չելսին» կհյուրընկալի Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
Կիսապաշտպան Նգոլո Կանտեն և Քրիստիան Պուլիշիչը բաց կթողնեն այս հանդիպումը, ասել է «կապույտների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Նգոլոն երեկ երկու մարզում անցկացրեց և այսօր նորից մարզվեց, բայց նրա համար դեռ վաղ է Չեմպիոնների Լիգայում հանդես գալը: Մենք նրան ռիսկի չենք ենթարկի այս պահին: Նա ուրբաթ օրը մարզվելու է թիմի հետ, որից հետո լիովին պատրաստ կլինի կիրակի օրը կայանալիք «Թոթենհեմի» հետ խաղին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Չելսի» – «Զենիթ» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ին: Հանդիպումը սկսվում է Երևանի ժամանակով 23:00ին: