Խուլեն Լոպետեգի. ««Սևիլյան» խաղում է հավասար խմբում, որտեղ ցանկացած թիմ կարող է լինել առաջինը»

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ՝  Խուլեն Լոպետեգին կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Զալցբուրգի» դեմ խաղից ունեցած ակնկալիքներով:

«Մեզ դիմակայելու է երիտասարդ, արագ թիմ:  Սա աշխատանքային մեթոդի շարունակականությունն է, որը կիրառվել է տարիների ընթացքում, նույնիսկ տարբեր մարզիչների մոտ:  «Զալցբուրգը» մրցունակ է Եվրոպայում:  Այն համարձակ, ընդունակ թիմ է, որը նախապատրաստական ​​առումով առաջ է անցել Եվրոպայում շատերից՝ իր նախորդ խաղացած տուրերի շնորհիվ:

Ինչ վերաբերում է ամբողջ խմբին, այն հավասար է, որտեղ ցանկացած թիմ կարող է լինել առաջինը կամ չորրորդը», – Լոպետեգիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ «Սևիլիա» – «Զալցբուրգ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին:  Սկիզբը՝ Մոսկվայի ժամանակով 20:45-ին:  Թիմերը խաղում են G խմբում, որի կազմում են նաև «Լիլն» ու «Վոլֆսբուրգը»: