«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի Կիևի «Դինամոյի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքներով:
«Մեծ հաճույքով ենք պատրաստվում մեկնարկել Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրը: Սա այն վայրն է, որտեղ մենք ցանկանում ենք լինել: Մենք նայում ենք Կիևի «Դինամոյին», ինչպես «Բարսելոնային» կամ «Բավարիային»: Նրանց թվում են Ուկրաինայի հավաքականի 5 ֆուտբոլիստներ, որոնք վերջերս ոչ –ոքի խաղացին Ֆրանսիայի հավաքականի հետ:
Մենք «Դինամոյին» չենք տեսնում որպես խմբի ամենաթույլ թիմ … Սա ամենևին էլ ճիշտ չէ: Նրանք ունեն աշխարհի ամենաորակյալ ակտիվ մարզիչը, ես նրան շատ հարգում և հիանում եմ: Կիևի «Դինամոն» ոչնչով չի զիջում «Բարսելոնային» ու «Բավարիային», – մարզչի մեջբերում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Դինամո» – «Բենֆիկա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին Կիևում: