ՖԻՖԱ–ի նախկին ղեկավար Զեպ Բլատտերը խոսել է ռուս մարզիկների նկատմամբ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պատժամիջոցների մասին:
«Պետք է ասեմ. Երբեք իմ աշխատանքի ընթացքում ռուսների և դոպինգի հետ կապված խնդիրներ չեն եղել:
Ինչի՞ հետ են կապված դոպինգ սկանդալները: Սպորտը հեռացավ սոցիալ–մշակութային և տնտեսական ոլորտից և մտավ քաղաքականություն: Սա այսօր մաքուր քաղաքականություն է: Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ՝ շնորհիվ իր ղեկավարի: Դուք ուժեղ եք, և շատ մարդիկ այնքան էլ չեն սիրում ուժեղ պետություններին: Նայեք ԱՄՆ–ին դոպինգի համատեքստում: Նրանք դա անում են, հատկապես հեծանվորդները: Բայց եկեք չխոսենք այդ մասին: Կարող եմ միայն ասել, որ մինչ այժմ ոչ ոք չի դիպչում ֆուտբոլին, և մենք բոլորս հանգիստ գնում ենք դեպի 2022 թվականի Աշխարհի առաջնություն»,- Բլատտերի խոսքերն է մեջբերում «Известия»-ն: