«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի առաջիկա հանդիպման մասին Չեմպիոնների Լիգայում․
«Մենք խոսել ենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել երկու տարի առաջ։ Պետք է դա պահենք մեր մտքում, որովհետև փնտրում ենք հնարավորություններ փոխելու իրավիճակները այն ֆուտբոլիստների համար, ովքեր խաղացել են այդ օրը։
Լինելու է շատ լարված հանդիպում, բայց մենք պատրաստ ենք վիրավորել «Բավարիային»։ Մենք կարող ենք դա անել»,- ասել է Կումանը։