«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել է, որ ինքը կարևոր դեր է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձի հարցում: 79-ամյա շոտլանդացին այս խոսքերն ասել է Viaplay-ին տված հարցազրույցում՝ «Նյուքասլի» հետ Ռոնալդուի դեբյուտային խաղից առաջ, որում պորտուգալացի հարձակվողը դուբլ ձևակերպեց:
«Ես նույնքան ոգևորված եմ, որքան բոլորը: Երեկ ամբողջ օրը սպասում էի, իսկ այսօր երբ արթնացա: Խոսելով բոլոր երկրպագուների անունից կասեմ, որ սա հիանալի շրջան է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Շատ մարդիկ ներգրավված էին Ռոնալդուի վերադարձի մեջ, ես նույնպես ներդրում ունեցա՝ իմանալով, որ Կրիշտիանուն ցանկանում է վերադառնալ:
Չեմ կարող ասել, որ սա ինձ համար զգացմունքային պահ է, բայց հուզիչ և հանգստացնող, քանի որ չէի պատկերացնում նրան «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով: Այդ պատճառով մենք քայլեր ձեռնարկեցինք, որպեսզի նա գա այստեղ: Ես խոսեցի Գլեյզերների հետ, և դա ստացվեց», – ասել է Ֆերգյուսոնը: