Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը շտապ վիրահատվել է

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոն այս ուրբաթ, Ռիո-դե-Ժանեյրոյում, շտապ վիրահատության է ենթարկվել։ 55-ամյա բրազիլացու մոտ հեռացրել են լեղապարկը։ Վիրահատությունը հաջող է ընթացել։

«Ռոմարիոն գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո և մոտակա օրերին դուրս կգրվի»,- ասում է սոցիալիստական դաշինքի մամուլի ծառայությունը, որի ղեկավարը հենց Ռոմարիոն է։