CONMEBOL-ը դեմ է արտահայտվել աշխարհի առաջնությունը անցկացման նոր ձևաչափին

Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան՝ CONMEBOL-ը  միացել է ՖԻՖԱի աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարին քննադատողներին:  Այս մասին հայտարարել է կազմկաերպության մամուլի ծառայությունը:

«Հարավային Ամերիկայի ֆուտբոլի առաջատարների հետ այս գաղափարը վերլուծելուց հետո եկանք այն եզրակացությանը, որ այս գաղափարը կենսունակ չէ: Ֆուտբոլային օրացույցի տեսանկյունից դա կարող է խաթարել ֆուտբոլիստների առողջությունը, ինչպես նաև նվազեցնել մրցակցության որակը: ֆուտբոլի, մրցակցային բացառիկությունը և դրա չափանիշներն ու հեղինակությունը այնքան էլ բարձր չեն լինի», – ասված է CONMEBOL-ի տարածած հայտարարության մեջ:

Այսպիսով, այս հայտարարությունն իրականում վերջ է դնում այս գաղափարին, քանի որ ավելի վաղ հակառակորդներ էին բազմաթիվ եվրոպական մարզիչներ, ֆեդերացիաներ և ՈւԵՖԱի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Այնուամենայնիվ, այս նորամուծության հիմնական լոբբիստը՝ Արսեն Վենգերը, արդեն ներկայացրել է իր օրացույցը և ֆուտբոլի զարգացումը, ըստ որի՝ աշխարհի առաջնությունը, Եվրոն և Ամերիկայի գավաթը ամեն ամառ կանցկացվեին հերթով, այդ մասին հաղորդում է The Atlétic-ը: