Հարավային Ամերիկայում շարունակվում է ԱԱ-2022 թվականի որակավորման մրցաշարը։ Արգենտինան սեփական հարկի տակ ընդունել էր Բոլիվիային։ Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։0
«Ալբիսելեստեի» կազմում հեթ-թրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին։
Բրազիլիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Պերուին։ Գոլի հեղինակներ դարձան Էվերտոն Ռիբեյրոն և Նեյմարը։
Կոլումբիան մրցում էր Չիլիի հետ։ Խաղն ավարտվեց կոլումբացիների վստահ հաղթանակով՝ 3։1։ Դուբլի հեղինակ դարձավ Միգել Բորխան և մեկ անգամ աչքի ընկավ Լուիս Դիասը իս Չիլիից առանձնացավ Ժան Մենեսեսը։
Ուրուգվայը սեփական հարկի տան նվազագույն հաշվով հաղթեց Էկվադորին։ Վերջին վայրկյաններին գոլի հեղինակ դարձավ Գասթոն Պերեյրոն։