Ճապոնիան հրաժարվել է անցկացնել հերթական խոշոր մրցաշարը

Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել է անցկացնել աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է BBC-ն։

Ըստ աղբյուրի, հիմնական պատճառը՝ կորոնավիրուսային սահմանափակումն է։ ՖԻՖԱ-ն արդեն տեղյակ է Ճապոնիայի որոշման մասին և մոտակա օրերին կհայտարարվի անցկացման երկիրը։ Ամենայն հավանականությամբ դա կլինի եվրոպական երկիր։

Մրցաշարի ներկայիս չեմպիոնը համարվում է «Բավարիան»։