Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը կգլխավորի Եգիպտոսի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Կեյրուշը գլխավորել է Եգիպտոսի հավաքականը: Այս մասին հայտնում է Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

Այս պաշտոնում 68-ամյա պորտուգալացին փոխարինեց Հոսամ Էլ-Բադրիին: 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2 խաղերից հետո Եգիպտոսը 4 միավորով երկրորդն է խմբում:

Կեյրուշի մինչ այս պաշտոնին անցնելը գլխավորում էր Կոլումբիայի հավաքականը, որից նա հեռացվեց 2020 թվականի դեկտեմբերին՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ուրուգվայից (0:3) և Էկվադորից (1:6) խոշոր պարտություններ կրելուց հետո: