Գերմանիայի հավաքականը կորուստ ունի Իսլանդիայի դեմ խաղից առաջ

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը չի օգնի իր թիմին Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի դեմ խաղում: Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիքը հաստատեց տեղեկությունը:

Ըստ մարզչի՝ Ռոյսը ծնկի հետ կապված խնդիրներ ունի: Ֆլիքը նշել է, որ վնասվածքը լուրջ չէ, սակայն ապահովության համար հարձակվողը չի խաղա Իսլանդիայի դեմ:

Իսլանդիա – Գերմանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին: