Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուներն իրենց թիմի հետ չեն կարող մեկնել Տիրասպոլ:
Հայտնի լրագրող Արտյոմ Ֆրանկովը իր Telegram ալիքում տեղեկատվություն է հրապարակել, որ ուկրաինացի երկրպագուներին թույլ չեն տա մուտք գործել Տիրասպոլի մարզադաշտի տրիբունաներ:
«Տեղեկություններ կան, որ ՈւԵՖԱ –ն, ԱՀԿ –ի առաջարկով, Ուկրաինայի քաղաքացիներին արգելել է ներկա գտնվել Չեմպիոնների Լիգայի «Շերիֆ» – «Շախտյոր» հանդիպմանը», – ասել է Ֆրանկովը:
Նրա խոսքով՝ մարզադաշտ մտնելուց առաջ հանդիսատեսին անհրաժեշտ կլինի անցնել անձնագրի պարտադիր ստուգում:
Հիշեցնենք, որ առաջին փուլի «Շերիֆ» -«Շախտյո» հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 15 –ին: