Ռուսաստանի հավաքականի առաջատարներից մեկը բաց կթողնի մոտակա խաղը

Sport24-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Ալեքսանդր Գոլովինը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու շաբաթ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ռուս ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել ակումբ:

Այսպիսով, Գոլովինը չի կարողանա մասնակցել ԱԱ-2022 Մալթայի դեմ ընտրական փուլի 6-րդ տուրի հանդիպմանը: Խաղը կկայանա Մոսկվայում սեպտեմբերի 7-ին, սկիզբը՝ 22:45-ին (Երևանի ժամանակով):