Խորվաթիայի հավաքականը կորուստ ունի Սլովենիայի դեմ խաղից առաջ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը չեն խաղա 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Սլովենիայի հավաքականի հետ խաղում:

Ինչպես հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը, այս որոշումը կայացրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը` բուժանձնակազմի հետ խորհրդակցելուց հետո: Մկանային վնասվածքների պատճառով երկու ֆուտբոլիստներն էլ չեն մասնակցել Ռուսաստանի (0:0) և Սլովակիայի (1:0) հետ հանդիպումներին: